Սև լիներ օրը էն, որ քեզ տեսա, Բարև տվիր, տեսքովդ հիացա, Ախ չլներ օրը են, որ քեզ տեսա, Թաք տղա էիր, տեսքովդ հիացա: Ասի գնամ խոնջես-բոխչես հավաքեմ, Քանի քեզ պես ուզող ունեմ, պսակվեմ, Թե չէ տանը ինձ ասում էին, որ սպասեմ, Մինչև որ իմ մեծ քրոջը պսակեն: (կրկներգ) Ախ մարել են արևը, արևը, Չլներ էդ օրվա քո ջերմ բարևը, Ախ մարել են արևը, արևը, Երնեկ չառնեի քո տված բարևը: Քեզնից ինչ խերվեցի, որ առա, Հոգսերի մեջ թաղվեցի, բեզարա, Ողջ օրը քայլում ես շիվարած, Աշխատում ես աշխատես ավարած: Թամահ արի ունեցվածքիդ ու տեսքիդ, Ասի մի քիչ ես էլ ապրեմ քիթս ցից, Բայց արի տես աննպատակ, քո դարդից, Դուրս չեմ գալիս, մարդ չեմ տեսնում ամոթից: (կրկներգ) Ախ մարել են արևը, արևը, Չլներ էդ օրվա քո ջերմ բարևը, Ախ մարել են արևը, արևը, Երնեկ չառնեի քո տված բարևը: Տարամ տայրա րարարամ պարա րայրա րարարամ: (x2) Փոշման եմ մնացել իմ կյանքից, Բողոքում եմ անընդհատ իմ բախտից, Քուն դադար կորել է իմ կյանքից, Երբ կպրծնեմ Տեր Աստված ես դարդից: Համբերատար, հանգիստ ու լուռ իմ անգին Մինչև հիմա ինձ պահում ես քո կողքին, Ինչ էլ անեմ, ինչ էլ ասեմ, դիմացիր, Հենց պաչում ես, ես հալվում եմ, իմացիր: (կրկներգ)x2 Փոշմանել եմ, բայց մեկ է, սիրում եմ, Առանց քեզ ես մի վայրկյան կյանք չունեմ: Տարամ տայրա րարարամ պարա րայրա րարարամ: (x2)
|