Իրար բռթում են օրերը վրա-վրա,
Դրսում թագավորում ա ձմեռը, թո տենց մնա,
Քո հետ իմ պատմությունը հիշեցնում ա ինքը,
Թազուց էլի բացվում ա իմ ու քո գիրքը,
Բայց իմաստը արդեն բացակայում ա, որ դու չկաս,
Գիտես, որ մարդու սիրտը փտում ա, որ ձեռ չտաս,
Ու ժամը ինձ ասում ա, որ ուշ ա,
Քմծիծաղում, չգիտի, որ իմ ժամը կայնել ա,
Ինձ չի լսում:
Գալու ա էտ օրը, սպասում եմ ամեն օր,
Կլնի դանդաղ գիշեր, լիալուսինը կլոր,
Իմ սենյակում իմ հետ քննարկելու ա
Թղթի կտորը, որը մի օր ուղարկելու ես
Ու տառերով սիրուն գրած` "Հրավիրում ենք”
Ես աչքերով սառած երկար մշակելու եմ,
Ու մտքում գոռամ, որ չգժվեմ,
Ապագա քո հարսանիքը ես արդեն էտ վայրկյանից մարսեմ:
(կրկներգ)
Սաղ սպիտակ ա լինելու էտ օրը,
Սաղ ժպտում են, մենակ ես դիլխոր եմ,
Վատ դերասանի նման թաքցնելու եմ,
Մենակ դու կզգաս, բայց ամեն ինչ անում եմ,
Ես գալու եմ, որ խմեմ կենացդ,
Դու ժպտալու ես կամ զսպես քո լացը,
Պտի հարբեմ էնքան, որ ջնջվեմ,
Որ չհիշեմ, հա, որ չգժվեմ…
Գալու ա էտ օրը, ստանամ էդ պավեստկեն, հանգստանամ,
Ես ինձ հանգիստ թողեմ
Ու էտ վճիռը թո գա արդեն ուզում եմ,
Էն վախտ թուլա եմ եղել, իսկ սենց ես պռոստո թուլ եմ,
Կհամարեմ, որ տեստը անհաջող ենք հանձնել,
Որ մենք իրար համար ուղղակի դաս ենք եղել,
Որ կյանքը ամեն ինչ դնում ա իրա տեղը,
Որ կյանքը սաղ բուժում ա, տո լավ, էտ սուտի դեղ ա, ու չի օգնում,
Հիմա ինձ նայում ու զարմանում եմ,
Չգիտեմ, որ ես վաղուց
Ստանոկի նման հանում եմ երգեր, բայց առանց քեզ,
Ու լավա, որ կարում եմ,
Իսկ եթե հիմա կողս ըլնեիր, ես եռալու էի, ու չսառեի:
Ըտե առանձին մոտենալու ես,
Բառեր չգտնեմ, որ ասեմ ինչքան սիրուն ես
Կամաց կասես ինչքան ես ուրախ, որ ես եկել եմ,
Ու ես կխաբեմ, որ սաղ թույն ա,
Պռոստը մի քիչ կարոտել եմ..
(կրկներգ)
Սաղ սպիտակ ա լինելու էտ օրը,
Սաղ ժպտում են, մենակ ես դիլխոր եմ,
Վատ դերասանի նման թաքցնելու եմ,
Մենակ դու կզգաս, բայց ամեն ինչ անում եմ,
Ես գալու եմ, որ խմեմ կենացդ,
Դու ժպտալու ես կամ զսպես քո լացը,
Պտի հարբեմ էնքան, որ ջնջվեմ,
Որ չհիշեմ, հա, որ չգժվեմ…