Ուզում եմ պատմել կյանքից իմ մի պատմություն, Թե ինչքան անգին ու թանկ էր օրն այդ թվում, Օրը խոստանում էր մեզ անվերջ երջանկություն, Հույսով լցված սեր, բարություն: Երբ վերադարձա, շողում էին աստղ ու լուսին, Ու ճանապարհին խորհում էի լոկ քո մասին, Թե արդյոք կգա մի օր, որ նուրբ Իրար կասենք սիրո խոսքեր, սիրո խոսքեր, Բայց մեկ էլ հանկարծ… Խավարեց այդ օրը իմ կյանքի, օրը իմ կյանքի, օրը իմ կյանքի, Մնացի առանց երազանքի,առանց երազանքի,առանց երազանքի, Կյանքիս ընկեր, դու կարծեցիր, որ էլ հույս չկա, Բայց քո կանչից հանկարծ ետ եկա, ետ եկա, ետ եկա, Քեզ համար ետ եկա… Լույսի ու սիրո մի ծով ես դու իմ կողքին, Քեզ ամենևին էլ հեշտ չէր սիրել մեկին, Որ աշխարհում չուներ ոչ հույս, ոչ փրկագին, Բայց սիրեցիր դու այդ մեկին, Ես պաշտում եմ քեզ… Խավարել էր օրը քո կյանքի, օրը քո կյանքի, օրը քո կյանքի, Մնացել էիր առանց երազանքի, առանց երազանքի, առանց երազանքի, Կյանքիս ընկեր, ախ ինչու այսպես պիտի լիներ, Որ ցավը քո սրտում ինձ սիրեիր, ինձ սիրեիր, ինձ սիրեիր, ինձ սիրեիր.. Դու կարծեցիր, որ էլ հույս չկա, Բայց քո կանչից հանկարծ ետ եկա, ետ եկա, ետ եկա, Քեզ համար ետ եկա…
|