Menu    














♫ Online ♫   
♫ Clock ♫   
 Welcome ♫   
News

Ռոնալդու. - Ես ինքս համաձայնվեցի հինգերորդը լինել

Դա մարզիչի հետ սովորական խոսակցություն էր: Նա հարցրեց. «Ուզո՞ւմ ես հինգերորդը խփել», իսկ պատասխանեցի. «այո», պատմել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն` պատասխանելով այն հարցին, թե ինչու է նա Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի Իսպանիա – Պորտուգալիա հանդիպման (0:0, 4:2) 11 մետրանոց հարվածաշարում պորտուգալացիների կազմում հինգերորդը եղել:

Հիշեցնենք, որ Ռոնալդուին հարվածն իրացնելու հերթն այդպես էլ չհասավ, քանի որ խաղընկերների վրիպումները ապահովեցին իսպանացիների հաղթանակը:

«Ես պատրաստվում էի հինգերորդը խփել, բայց մենք երկու անգամ վրիպեցինք: Երբեմն ես առաջինն եմ հարվածում, երկրորդը կամ երրորդը: Ես ինքս եմ համաձայնվել հինգերորդը հարվածել:

Ես բոլոր ուժերս տվել եմ խաղին, այնպես որ գոհ եմ նրանից, ինչ արել եմ: Մենք արժանի էինք եզրափակիչ մտնելուն, սակայն մեր բախտը չբերեց»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացիների կազմում ճակատագրական վրիպումը թույլ տվեց Բրունու Ալվեշը, որը չորրորդն էր հարվածում:


Categories: News | Added by: MP3-TUN
Views: 472 | Loaded: 0 | Rayting: 0.0/0
Last News 

Added By MP3-TUN Reads : 3982 Comments 10


 
 

Added By MP3-TUN Reads : 1738 Comments 0


 
 

Added By MP3-TUN Reads : 1400 Comments 0


 
 

Added By MP3-TUN Reads : 2410 Comments 0


 
 

Added By MP3-TUN Reads : 2275 Comments 1


 
 
Comments: 0
100%; background-image: url("/LOGO/bgr.gif"); background-repeat: repeat; background-attachment: scroll; background-position: left top; background-clip: border-box; background-origin: padding-box; background-size: auto auto;" class="commTable" border="0" cellpadding="2" cellspacing="1" width="" align="">
Имя *:
Email:
Код *:
♫ Harcum ♫   
♫ Search ♫   
♫ Chat Box ♫   
♫ Browser ♫