Microsoft-ը
ներկայացրել է իր առաջին պլանշետային համակարգիչը` Microsoft Surface-ը:
Ներկայացված են եղել Microsoft Surface-ի երկու մոդելներ` Windows RT եւ
Windows 8 Pro օպերացիոն համակարգերով:
Windows
RT-ով մոդելը հագեցված է ARM- Nvidia պրոցեսորով, microSD հիշողությամբ,
USB 2.0-ով, HDMI-ով եւ 21,5 վտ/ժ մարտկոցով: Սարքի հաստությունը 9,3 մմ
է, քաշը` 676 գ: Համակարգիչը հասանելի կլինի ներդրված 32 կամ 64 գբ
հիշողությամբ: Նրա համալրման մեջ է մտնում նաեւ Microsoft Office Home
& Student 2013 RT-ը:
Windows
8 Pro-ով երկրորդ մոդելը հագեցված է Intel Core պրոցեսորով, microSDXC
հիշողության քարտով, USB 3.0-ով եւ Mini DisplayPort-ով: Այս մոդելում
մարտկոցի հզորությունը 42 վտ/ժ է: Հաստությունը 13,5 մմ է, քաշը` 903 գ:
Մոդելը կվաճառվի 64 կամ 128 գբ հիշողությամբ:
Պլանշետն
ունի տակդիր, որը փակված վիճակում կորպուսում է գտնվում: Այն թույլ է
տալիս սարքն անկյան տակ սեղանին դնել: Որպես աքսեսուար կառաջարկվի Touch
Cover ստեղնաշարը, որի հաստությունը 3 մմ է, այն միաժամանակ էկրանը
պաշտպանող շերտի դեր կկատարի: Համակարգչին միացումն իրականացվում է մագնիսի
օգնությամբ:
Touch
Cover ստեղնաշարն ունի զգայուն ստեղներ, որոնք գրանցում են մատների
ճնշումը: Բացի Touch Cover-ից, Microsoft-ն առաջարկել է նաեւ Type Cover
ստեղնաշարը մեխանիկական ստեղներով: Նրա հաստությունն է 5 մմ:
Microsoft
Surface-ը Windows RT-ով նախատեսվում է վաճառքի հանել Windows 8-ի հետ:
Windows 8 Pro մոդելը նախատեսվում է թողարկել 3 ամիս անց` առաջին մոդելի
թողարկումից հետո: Windows 8-ի RTM տարբերակի թողարկումն սպասվում է
հուլիսին, իսկ նոր օպերացիոն համակարգը հասանելի կլինի օգոստոսին, հայտնում
է CNwes-ը:
Microsoft-ում պլանշետների կոնկրետ արժեքը չեն ասել` խոստանալով դա անել նախքան վաճառքն սկսելը: