* ԻՄ ԱՆՈՒՆՆ Է * Ավարտվեց Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող " Իմ Անունն է " նախագիծը, որտեղ ընտրված լավագույն 8 մասնակիցներից հաղթող ճանաչվեցին Էմինեմին նմանակող Հակոբը և մեծահասակների խմբում Ալեքսանդր Սերովին նմանակող Արթուրը: Հաղթող ճանաչված մասնակիցները, Շանթ հեռուստաընկերության կողմից արժանացան հատուկ մրցանակների և պատվոգրերի: MuzKayF.Do.Am -ը շնորհավորում է մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ: