Նյու
Յորքում բնակվող հայազգի պարուհի Աննա Պիպոյանը, ով ծնունդով Երեւանից
է, դեռ վեց տարեկանից է պարում, գրում է The Armenian Weekly-ին:
Պիպոյանը
Երեւանում շարունակել է բալետ ուսանել մինչեւ 17 տարեկանը, որից հետո
տեղափոխվելէ Նյու Յորք: Սկզբում նա պարել է Բրոդվեյում մի քանի շոուների
ժամանակ, ինչն այնքան էլ հեշտ փոփոխություն չէր Երեւանում
ուսումնառությունից հետո:
«Ես
չցանկացա շարունակել բալետի պարապմունքները, ցանկանում էի տարբեր ոճեր
փորձել, եւ պատահաբար սկսեցի զբաղվել պորտապարով»,-հիշում է Աննան:
Ժամանակի
հետ պորտապարը դարձել է նրա մասնագիտությունը: Այդ պարով էլ նա հայտնի
դարձավ Ամերիկայում` ճամփորդելով Նյու Յորքից Լաս Վեգաս` աշխատելով
այնպիսի հանրահայտ աստղերի հետ, ինչպիսիք Բեյոնսեն եւ Դոն Օմարն են:
Ներկայումս Պիպոյանն աշխատում է ուսումնական սկավառակի թողարկման վրա եւ
պարի մանկական պարապմունքներ է անցկացնում` հույս ունենալով երբեւէ բացել
պարի իր միջազգային դպրոցը: