Բայկոնուր տիեզերակայանի արտառոց բնակիչն իր վրա է սեւեռել համալիրի աշխատակիցների ուշադրությունը: Նրանք տեսախցիկ են տեղադրել նրա բնի մոտ, որ գտնվում է «Պրոտոն-Մ» հրթիռակրի մեկնարկի վայրի մերձակայքում:
Տեսագրությունն արվել է մարտին, եւ հայտնի չէ, թե ինչ է եղել կրծողի հետ հրթիռի մեկնարկից հետո: Հոլովակի հեղինակը կարծում է, որ գետնասկյուռը բարեհաջող անցկացրել է մեկնարկը գետնի տակ, հաղորդում է «Ռոսբալտը»: